«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հայտարարությունը
11.06.2025 | 14:00

Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Եկեղեցու նվիրապետական կարգը կազմաքանդելուն ուղղված գործողությունները ոչ միայն տապալում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, այլև ոտնահարում են Հայաստանում և Սփյուռքում ապրող միլիոնավոր հայերի կրոնական հիմնարար ազատությունները, վիրավորում նրանց կրոնական զգացմունքները։ Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու ՀԱԵ նվիրապետական կարգը փոխելու նախաձեռնությամբ․ դա մարդու իրավունքների, խղճի ազատության զանգվածային խախտում է, հանցագործություն։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, Փաշինյանի հնչեցրած կոչերի մեջ տեսնելով Մայր Աթոռի հանդեպ սադրանքների, բռնության դրսևորումների ռիսկեր, նախաձեռնել է հերթապահություն` Մայր Աթոռի տարածքում հնարավոր սադրանքների դեպքում վաղ նախազգուշացման և կանխարգելման գործողություններ իրականացնելու նպատակով։

Իսկ Հայոց Եկեղեցին և նրա միլիոնավոր հետևորդների օրինական իրավունքներն ու կրոնական ազատությունները պաշտպանելու համար անհրաժեշտ է հանրային մեծամասշտաբ ու բազմակողմ գործունեություն։

Առաջարկում ենք սկսել խորհրդակցություններ մեկ օրակարգով՝ ստեղծել Հայաստանում կրոնական ազատությունների և Հայոց Եկեղեցու պաշտպանության համազգային հանրային մարմին, որի խնդիրն է լինելու արժեզրկել, ապա կասեցնել Հայաստանում խղճի ազատության ոտնահարմանը և Հայոց Եկեղեցին կազմաքանդելուն ուղղված փաշինյանական գործունեությունը և կանխել հնարավոր քաղաքացիական բախումները։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 8387

Մեկնաբանություններ